Միլիարդատեր Ուորեն Բաֆֆեթը ձեռք է բերել IBM ընկերության բաժնետոմսերը
Այժմ Ուորեն Բաֆեթին պատկանում է IBM-ի 64 մլն բաժնետոմս (ընկերության արժեթղթերի 5.5 %-ը): Ներդրողը հայտարարել է, որ ինքը նախընտրում է գնել IT-ընկերությունների բաժնետոմսերը, քանի որ «չի հասկանում, ինչ են նրանք անում», սակայն «այդ ընկերությունների բաժնետոմսերը բառացիորեն աչքի են ընկնում»: Միևնույն ժամանակ Բաֆֆեթը նշել է, որ չի պատրաստվում գնել Microsoft-ի բաժնետոմսերը` չնայած նրա հիմնադիր Բիլ Գեյթսի հետ ընկերական հարաբերություններին:
Այն մասին, թե ինչպես է պատրաստվում տնօրինել ընկերության բաժնետոմսերը, միալիարդատերը չի խոսել: Բաֆֆեթի այդ հայտարարությունից հետո IBM-ի բաժնետոմսերը սկսել են աճել:
Այս պահին IBM-ը շարունակում է թողարկել սեփական բաժնետոմսերը: Միայն 2011 թ. սեպտեմբեր-հոկտեմբերին ընկերությունը իր արժեթղթերից բաց շուկայում ստացել է 12.2 մլրդ դոլար:
Ուորեն Բաֆֆեթն աշխարհի ամենահարուստ մարդկանցից և ամենահաջողակ ներդրողներից մեկն է: 2011 թ. նա 5 մլրդ դոլարով ձեռք բերեց Bank of America-ի ակցիաները:
02.11.2011
Միլիարդատեր Ուորեն Բաֆֆեթը ձեռք է բերել IBM ընկերության բաժնետոմսերը
01.11.2011
Ուորեն Բաֆետը գնել է IBM-ի բաժնետոմսերը
05.10.2011
Ռուսական «Գազպրոմ»-ը գնել է գերմանական Envacom Service GmbH ընկերությունը


