Մեր մասին
ԳԱՂԱՓԱՐԻՑ ՄԻՆՉ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ
Մենք ո´չ մատակարար ենք և ո´ չ էլ վաճառող
Սա մեզ թույլ է տալիս նախագծելիս լինել անկողմնապահ: Այնուամենայնիվ որպես գործընկեր մենք պահպանում ենք լավ աշխատանքային հարաբերություներ մատակարար ողների և վաճառողների հետ: Մենք առաջարկում ենք մեր պատվիրատուին ճարտարագիտական լուծումներ` յուրաքանչյուր նախագծի համար օգտագործելով լավագույն մեթոդներն ու համապատասխան նյութերը:
Բարձր որակավորում ունեցող մասնագետների կազմը պատվիրատուի շահն է
Մենք ունենք հարյուրամյա միացյալ փորձ և անհրաժեշտ գիտելիքներ քաղաքացիական և արդյունաբերական կառույցների նախագծման ու շինարարության մեջ: Մեր ծրագրերն ընդգրկում են ուսունասիրություն-ներ, հաշվետվություններ, նոր ու ընդլայնվող շինությունների նախագծում և վերակառուցում ինչպես Հայաստանում այնպես էլ այլ տարածաշրջաններում: Ունենալով մեր ավանդական ճարտարագիտական դպրոցի գիտելիքն ու փորձը` մեր աշխատակազմը չի դադարում այն հարստացնել այլ երկրների մոտեցումներն ու փորձն ուսումնասիրելով: Մեր թիմը արհեստավարժ է համապատասխան միջազգային կոմերցիոն խորհրդի (ICC) կողմից մշակված ստանդարտներով և նորմերով նախագծման մեջ, միաժամանակ լիարժեք տիրապետում է անլգերեն և ռուսերեն լեզուներին:
Մենք լրջորեն ենք վերաբերվում մեր պատվիրատուի պահանջներին
Մեզ համար առաջնային է ապահովել յուրաքանչուր նախագծի հաջողությունը: Հավատարիմ մնալով մեր մշտական գործընկերներին` մենք միշտ պատրաստ ենք նոր համագործակցության` օգտագործելով յուրաքանչյուր հնարավորություն` լուծելու պատվիրատուի ճարտարագիտական խնդիրները:
02.11.2011
Միլիարդատեր Ուորեն Բաֆֆեթը ձեռք է բերել IBM ընկերության բաժնետոմսերը
01.11.2011
Ուորեն Բաֆետը գնել է IBM-ի բաժնետոմսերը
05.10.2011
Ռուսական «Գազպրոմ»-ը գնել է գերմանական Envacom Service GmbH ընկերությունը


